Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Համատեղ կյանքը կենցաղայի՞ն դարձրեց ձեր սերը

Համատեղ կյանքը կենցաղայի՞ն դարձրեց ձեր սերը

 

Ամուսնությունից հետո, թվում է` ուշադրությունը քո նկատմամբ փոքր-ինչ պակասել է: Բայց հավատա, ԹՎՈՒՄ է` գուցե միայն, իրականում նա նույնքան ուշադիր է քո նկատմամբ, ուղղակի այժմ դա այլ կերպ է արտահայտվում:

 

«Երբ տղամարդը ամուսնանում է, կինը իր համար դառնում է շատ հարազատ ու մտերիմ մեկը, ում հետ նա կիսում է գրեթե ամեն ինչ, ամեն դեպքում ավելի շատ բան, քան որևէ այլ մեկի հետ: Ու գիտակցելով, որ նա այլևս ԿԻՆ ունի, մեծանում է պատասխանատվությունը այդ մարդու հանդեպ: Ու մեզ համար գերխնդիր է դառնում մեր կողակցին ապահովել ամեն առումով: Գուցե, երբ ամբողջ օրը կորում ենք աշխատավայրում. դա այնքան էլ չի արտահատվում, բայց, դե՜... »

 

Կարեն, 27 տ.

 

Ամուսնությունը ստիպում է ձեր կյանքն ավելի կենցաղայինի վերածել, սակայն դա բնական է. դուք չեք կարող միասին ապրել ու տնային խնդիրներ չունենալ: Այնպես որ, քո խնդիրն է, չկորել այդ ամենի մեջ: Այո՛, դուք ամուսնացել եք, բայց երկուսդ էլ առաջվանն եք ու նույն կերպ սիրում եք իրար, ու դու կարող ես սիրահարված աղջկա փոքրիկ խենթություններ անել:

 

• Երբ նա հերթական օրը աշխատանքի գնա, աննկատ նրա գրպանը (որտեղ նա սովորաբար հեռախոսն է դնում) դիր փոքրիկ թուղթ, որի վրա դու գրել ես, ասենք`« ես սիրում եմ քեզ» կամ նման մի բան ու վառ շրթներկով համբույրի հետք թող վրան:

 

• Երբ նա աշխատավայրում է լինում, զանգիր նրան ու խոսիր նրա հետ, կարծես զանգը պաշտոնական է. «Բարև Ձեզ, կարո՞ղ եմ խոսել պրն. Պողոս Պետրոսյանի հետ» ու, սեթևեթելով, կարծես դու իր սիրուհին ես, ով թաքուն ժամադրում է իրեն այս գիշեր:

 

• Նույնիսկ երբ տանն եք նստած, ու տարբեր սենյակներում, sms գրիր նրան, որ դու իրեն կարոտում ես, որովհետև նա այդ պահին հեռու է քեզնից, ու դու ուզում ես, որ նա կտրի այդ երկար ճանապարհի սարերն ու ձորերը ու գա հասնի քեզ:

 

• Sms-ով կարող ես խոսել իր հետ նույնիսկ երբ հյուր եք գնացել: Դրանք կարող են լինել տարբեր բնույթի, բայց եթե իսկապես ուզում ես զվարճանալ, իսկ իրեն մի փոքր «տանջել», ապա սիրելիս, դրանք պետք է էրոտիկ բնույթ կրեն, ասենք սիրելիս, կարծես ես մոռացել եմ ներքնազգեստ հագնել...

 

Եթե դուք այնքան եք իրար սիրում, որ համարձակվել եք նման լուրջ քայլի, ուրեմն միասին դուք կհաղթահարեք ամեն տեսակ խնդիրներ:

 

Սկզբնաղբյուր. cosmo.am
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ